Բարի գալուստ

Այս կայքի հիմնական նպատակն է՝ Հայաստանում GNU/Linux – ի, ազատ ծրագրային ապահովման գաղափարախոսության տարածումը:

The main purpose of this website is to spread the ideology of free software in Armenia. More…

Richard Stallman with GNU Armenian portal team

GNU/Linux օպերացիոն համակարգը պատրաստ է մասսայական օգտագործման համար: Պատրաստ է արդյոք մասսան այն օգտագործելու:

Առանց դա գիտակցելու, համակարգչից օգտվողներից շատերը ամեն օր գործ են ունենում GNU/Linux ՕՀ-ի հետ: Օր. Amazone.com էլեկտրոնային կայքի միջոցով գիրք գնելու ժամանակ, Google.com -ի միջոցով տվյալներ որոնելուց: GNU/Linux ՕՀ -ը կիրառվել է “ՏԻՏԱՆԻԿ”,  “ՇՐԵԿ 2″ եւ այլ ֆիլմերի ստեղծման համար:
GNU/Linux-ը օգտագործվում է ամենուր:
Այնպիսի գերհզոր համակարգչային ընկերություններ, ինչպիսին են IBM, Oracle, Novell և RedHat -ը, արտադրում են ծրագրային փաթեթներ GNU/Linux-ի համար: Շատ տարիներ շարունակ անտեսելուց հետո, այժմ Microsoft և Sun Microsystems ընկերությունները համախմբում են իրենց ուժերը GNU/Linux-ի դեմ պայքարելու համար: Ով կմտածեր, որ ամենամեծ համակարգչային ընկերությունները, իրենց համաշխարհային մեծ համբավով հանդերձ կսկսեն “վախենալ” մի օպերացիոն համակարգից, որը ստեղծվել է հիմնվելով ընդհանուր կոդի վրա եւ հասանելի է բոլորին: Այսօր համակարգիչ օգտվողների մեծամասնությունը չգիտեն, թե ինչ է GNU/Linux-ը, սակայն հաշվի առնելով ՕՀ-ի տարածման արագությունը, դա շատ շուտով կփոխվի:



«Ընդհանուր Հասարակական Արտոնագրի» (GPL – General Public License) ոչ պաշտոնական հայերեն տարբերակը

Տվյալ “GNU General Public License”-ի թարգմանությունը Հայերեն լեզվով ոչ պաշտոնական է: Այն չի հրատարակված “Free Software Foundation”-ի կողմից, և օրինական հաստատված չէ ծրագրային ապահովումը տարածելու համար: Այդ նպատակով տարածվում է միայն օրիգինալ Անգլերեն տարբերակը:

Մենք հուսով ենք, որ այս թարգմանությունը, օգտակար կգտնվի հասկանալու՝  GNU GPL-ը հայերեն լեզվով:

This is an unofficial translation of the GNU General Public License into Armenian. It was not published by the Free Software Foundation, and does not legally state the distribution terms for software that uses the GNU GPL – only the original English text of the GNU GPL does that. However, we hope that this translation will help Armenian-speakers understand the GNU GPL better.


Մենք ընդունում ենք ձեր կողմից հղված առաջարկությունները եւ նկատողությունները հետեւյալ հասցեով admin[at]gnu[dot]am