Linux կամ GNU/Linux անվանում են ցակնացած UNIX-անման համակարգչային օպերացիոն համակարգ որը օգտագործում է Linux միջուկ (անգլ. kernel): Այդ օպերացիոն համակարգերը օգտագործում են նաև GNU նախագծի շրջանակներում ստեղծված համակարգային(սիստեմային) ծրագրերը։

Տուքս պինգվինը, 1996 թվականին Լարրի էվինգի կողմից ստեղծված պատկերը, Linux-ի հմայիլն է: ՕՀ ընտանիք` UNIX-անման: Միջուկի (Kernel)-ի տեսակը` Մոնոլիտ միջուկ: Լիցենզիա` GNU General Public License: Կարգավիճակը` Արդի
Սովորաբար հակիրճության համար այդ օպերացիոն համակարգերը անվանում են ուղղակի Linux: Linux-ը ազատ ծրագրային ապահովման և բաց կոդով ծրագրերի ստեղծման վառ, ամենաերկարատև և մեծամասշտաբ օրինակն է։
Ի տարբերություն այլ օպերացիոն համակարգերի մեծամասնությանը, Linux-ը չունի ինչ-որ մեկ պաշտոնական տարածվող թողարկում, փոխարենը տարբեր կազմակերպություններ, կրթական և գիտահետազոտական հիմնարկներ կամ պարզապես էնտուզիաստների խմբեր ստեղծում են իրենց տարբերակները՝ տարածոները։
GNU/Linux տարածոների մեջ հաճախ են մտնում ՕՀ-ն լրացնող և կիրառական ծրագրերը, որոնք թույլ են տալիս տեղադրումից անմիջապես հետո ունենալ աշխատանքին պատրաստ լիարժեք, բազմաֆունկցիոնալ օպերացիոն միջավայր։
Իսկզբանե ստեղծվելով և օգտագործվելով էնտուզիաստ անհատների կողմից անձնական համակարգիչների վրա Linux-ը ժամանակի ընթացքում ստացավ աջակցություն այնպիսի կորպորացիաների կողմից ինչպիսիք են IBM, Sun Microsystems, Hewlett-Packard, Oracle, Novell, Inc., Dell և Red Hat դառնալով հայտնի ՕՀ սպասարկուների (անգլ. server) համար։ 2006 թ. աշնան տվյալներով, հոսթինգ տրամադրող ընկերությունների 10 սպասարկուներից 8 աշխատում էին Linux ՕՀ-ով։
Linux-ը ավելի լայնորեն է ձևափոխվել տարբեր հիմնահարթակների համար, քան որևէ այլ օպերացիոն համակարգ։ Այն օգտագործվում է, գերհամակարգիչներից մինչև բջջային հեռախոսները, և ցանցային սարքերից մինչև տիեզերանավերը: Օգտվողի համար ավելի ընկերական դառնալով Linux-ը հանրամատչելի է դառնում անձնական համակարգիչների շուկայում։
GNU Նախագիծը

Ռիչառդ Ստոլլմենը, ազատ օպերացիոն համակարգի ստեղծման՝ GNU Նախագծի ստեղծողը։
1983 թ, Ռիչառդ Ստոլլմենը հիմնադրել էր GNU Նածագիծը: Այդ նածագծի նպատակն էր ստեղծել ավարտուն POSIX-համատեղելի, UNIX-անման օպերացիոն համակարգ, կազմված միայն ազատ ծրագրային ապահովումից։
1990-ականների սկզբերին GNU-ն ստեղծել էր համակարգի անհրաժեշտ բաղադրամասերը՝ գրադարանները, կոմպիլյատորները, գրի (տեքստային) խմբագրիչները, UNIX-shell-ը, բայց պակասում էր հիմնական բաղադրիչը` kernel-ը, ՕՀ-ի միջուկը։ 1990 թ. GNU նածագիծը սկսեց աշխատանքներ Mach microkernel վրա հիմնված GNU Hurd միջուկը ստեղծելու ուղղությամբ, սակայն Mach-ի կառուցվածքի առանձնահատկությունները բերում էին դժվարությունների և գործընթացը դանդաղ էր առաջ գնում։
Linux-ի ծնունդը
Այդ նույն ժամանակ, 1991 թ. մեկ այլ միջուկի վրա էին սկսվել աշխատանքները՝ Հելսիկնկիի Համալսարանի ֆին ուսանող Լինուս Տոռվալդսի կողմից։ Իսկզբանե Տոռվալդսը իր համակարգչի վրա օգտագործում էր Minix համակարգը, որն ստեղծել էր Էնդրյու Ս. Տանենբաումը իր ուսանողներին օպերացիոն համակարգերի նախագծումը դասավանդելու համար։ Սակայն Տանենբաումը չեր թույլատրում ուրիշներին փոփոխություն մցնել Minix-ի մեջ, ինչը և դրդեց Տոռվալդսին Minix-ի փոխարինումը ստեղծելուն։

Լինուս Տոռվալդս - Linux միջուկի ստեղծողը.
Իսկզբանե Տոռվալդսը անվանում էր իր միջուկը “Freax” անգլերեն free – ազատ/անվճար և freak – խենթ բառերի միախառնումից, նրա վերջում ավելացնելով X տառը, ինչը հաճախ օգտագործվում էր UNIX-անման համակարգերի անվանումներում։ “Linux” անվանումը հորինեց Արի Լեմմկեն որը Ֆինական Համալսարանի Ցանցին պատկանող FTP սպասարկուի վարչապետն էր (FTP server administrator): Linux անվանումը նա հորինեց գրացուցակի (folder) համար, որտեղից Տոռվալդսի ստեղծած միջուկը առաջին անգամ հնարավոր դարձավ բեռնավորել (download)։
Անվանման հետ կապված տարաձայնությունները
Ազատ և բաց կոդով ծրագրաին ապահովման համայնքում (community) երկար տարիներ շարունակվում են քննարկումներն և վեճերը կապված անվամնան հետ։
Նույնպես Ռիչառդ Ստոլլմենն-ի կողմից հիմանդրված Ազատ Ծրագրային Ապահովման Հիմնադրամի (FSF- Free Software Foundation) կարծիքով, այդ օպերացիոն համակարգերը պետք է անպայման անվանվեն GNU/Linux, քանի որ նրանք հիմնված են GNU նախագծի շրջանակներում ստեղծված բազմաթիվ ծրագրերիի վրա, իսկ Linux-ը դա ընդամենը GNU օպերացիոն համակարգի միջուկի հնարավոր իրականացումներից մեկն է։ Այսպիսով Linux-ի վրա հիմնված ՕՀ-ները, նրանք դիտարկում են ինչպես GNU տարբերակ։ Բացի, թվարկված պատճառներից FSF-ը, բերում է, մի շարք այլ պատճառներ, օրինակ այն, որ ավելի լայն շրջանակներում և բիզնեսում տարածվելուց հետո, մոռացվելու է, որ Linux-ը համայնքի (community) աշխատանքի, համագործակցության և փիլիսոփայության արդյունք է։
Լինուս Տոռվալդսը, ինքը գնտում է, որ անվանումը այդքան կարևոր չե, իսկ մարդկանց ՕՀ-ն GNU/Linux անվանել պարտադրելու գաղափարը, անվանում է անհեթեթ։
Իրականում սակայն, պարզապես Linux անվանումը շատ ավելի լայն է տարածված լրատվամիջոցներում և մարդկանց միջև, իսկ GNU/Linux անվանումը, առօրյա կյանքում օգտագործում են, միայն սակավաթիվ էնտուզիաստները և շարժման փիլիսոփաները։ Նույնիսկ բազմաթիվ տարածոների (distributive) պաշտոնական անվանման մեջ, բացակայում է “GNU” բառը։ Այստեղ լայն տարածված տարածոներից աչքի ընկնող բացառություններն են Debian GNU/Linux և Knoppix տարածոներն էն, որոնք պաշտոնապես ունեն իրենց անվնաման մեջ GNU բառը։
Բազմաթիվ սկսնակների համար այս անվանման անորոշությունը խնդիրներ է առաջացնում։ Դեպքերի մեծամասնությունում, առօրեում, երբ ասում են Linux ինկատի ունեն GNU/Linux օպերացիոն համակարգերը, իսկ երբ խոսքը գնում է միջուկի մասին, դա հատուկ նշվում է՝ Linux միջուկ կամ Linux kernel: Գրականության մեջ, հեղինակները, խառնաշփոթից խուսափելու համար, նշում են, թե ինչ ինկատի ունեն Linux բառը գործածելիս։
Սույն ուղեցույցի բնօրինակը կարղ եք գտնել այստեղ
Այլ լրացումներ:
GNU GENERAL PUBLIC LICENSE v3.0 


