GNU/Linux Ubuntu ՕՀ – ում, սկսած 9.10 – րդ թողարկումից, օգտագործվում է GRUB 2 բեռնիչը (loader) – ը։ Այն վերականգնելու համար պետք կգա Live CD։ Կարելի է օգտագործել Live CD սկսած 9.04 – ից (տեսականորեն կարող է օգտագործվել ցանկացած դիստրիբուտիվի Live CD, որն ունի chroot փաթեթը, պարտադիր չի Ubuntu)։
Սեղմեք Alt + F1(alt – ն ու F1 – ը միասին) վիրտուալ տերմինալը բացելու համար, որից հետո մուտքագրեք
sudo fdisk -l
Այս հրամանի միջոցով կարելի է իմանալ, թե որ բաժնում է գտնվում Ubuntu – ն։ Հրամանը մուտքագրելուց հետո կհայտնվի HDD – ի բաժինների ցուցակը։
Օրինակ՝ հետևյալ տիպի աղյուսակ։
/dev/sda1 29 8369 66999082+ 83 Linux
/dev/sda2 * 8370 13995 45190845 7 HPFS/NTFS
/dev/sda3 13996 14593 4803435 5 Extended
/dev/sda5 13996 14593 4803403+ 82 Linux swap / Solaris
Աղյուսակի մեջ գտնում ենք այն բաժինը, որի վրա գտնվում է Ubuntu – ն (տողի վերջում գրված է Linux բառը)։ Տվյալ աղյուսակի դեպքում դա /dev/sda1 – ն է։
Հիմա պետք է այդ բաժինը mount անել(այտեղ առանձին /boot բաժին, բայց եթե դուք ունեք առանձին /boot բաժին, այն նույնպես պետք է mount անել, նույն ձևով, ինչպես Linux բաժինը)։
sudo mount /dev/sda1 /mnt
sudo mount –bind /dev /mnt/dev
sudo mount –bind /proc /mnt/proc
Հաջորդ հրամանը պարտադիր չէ(բայց ցանկալի է)։ Այն copy է անում resolv.conf ֆայլը։
sudo cp /etc/resolv.conf /mnt/etc/resolv.conf
Այժմ անցնենք chroot – ի շրջակա միջավայր։
sudo chroot /mnt
Անցումից հետո դուք կարիք չեք ունենա օգտագործել sudo հրամանը, քանի որ դուք հրամանները աշխատեցնելու եք արդեն root user – ի անունից։
Ցանկության դեպքում դուք կարող եք խմբագրել /etc/default/grub ֆայլը՝ grub – ի պարամետրերը փոփոխելու համար
nano -w etc/default/grub
հրամանի միջոցով (պարամետրերը փոփոխելուց հետո չմոռանաք մուտքագրել update-grub հրամանը՝ փոփոխությունները պահպանելու համար)։
Հիմա GRUB 2 – ի վերականգումը(տեղադրումը) հետևյալ հրամանի միջոցով։
grub-install /dev/sda
Եթե ստացաք սխալի մասին հաղորդագրություն, օգտագործեք
grub-install –recheck /dev/sda
հրամանը։
Հիմա դուք կարող եք դուրս գալ chroot – ից, unmount անել բաժինները և restart անել համակարգիչը։
exit
sudo umount /mnt/dev
sudo umount /mnt/proc
sudo umount /mnt
sudo reboot
Եթե դուք կատարել եիք mount /boot բաժինը, ապա չմոռանաք restart – ից առաջ նաև այն unmount անել։
Պատրաստեց՝ Ռազմիկ Դավոյանը
Այլ լրացումներ:
GNU GENERAL PUBLIC LICENSE v3.0 


