Ինչու է Linux-ը ավելի լավ

Մոռացեք վիրուսների մասին:

Եթե ձեր համակարգիչը անջատվում է առանց հարցնելու, եթե էկրանին հայտնվում են պատուհաններ անհասկանալի հաղորդագրություններով և/կամ գովազդով, որոնց մասին դուք ոչմեկի չեք խնդրել, եթե առանց ձեր իմացության ուղարկվում են նամակներ բոլոր ձեր կոնտակտներին, ապա կան բոլոր հիմքերը մտածել, որ ձեր համակարգիրչը վարակված է վիրուսով: Հիմնական պարճառը այդ ամենի՝ ձեր համակարգրչը աշխատում է Windows ՕՀ-ում:

Վիրուսներ Linux-ի համար պրակտիկորեն գոյություն չունեն: Ես ի նկատի չունեմ, որ վիրուսներ ընդանրապես գոյություն չունեն: Ընդակառակը, ես ուզում եմ ասել, որ եթե դուք երբևիցե լսել եք Linux-ի համար վիրուսի մասին, ապա ինձ հետաքրքրի կլիներ այդ մասին տեղյակ լինել, քանի որ այդ վիրուսները այնքան քիչ են հանդիպում պրակտիկայում, որ կարելի է ասել որ նույնիսկ այդպիսիներ գոյություն չունեն: Այդ ամենի հիմնական պատճառներն են.
* Մարդկանց մեծամասնությունը օգտագործում է Microsoft Windows, իսկ “pirate”-ների հիմնական նպատակն է հասցնել հնարավորին չափ մեծ վնաս ( կամ վերահսկել համակարգիչը ), այդ իսկ պատճառով իրենց նպատակը դառնում է Windows-ը:
* Linux-ում օգտագործվում է առաջադիմական իրավունքների բաժանման մոդել: Windows-ում դուք ( և ցանկացած ծրագրի համակարգչում տեղակայված ) իրավասու է անել “ամեն ինչ” այդ համակարգումի հետ ( կամ ստրպված եք ծքխսել թանկարժեք ժամանակ անվտանգությունը բարելավվելու նպատակով ): Դուք կարող եք ջնջել ցանկացած ինֆորմացիա նույնիսկ Windows-ի համար հույժ կարևոր տվյալներ՝ Windows-ը թույլ է տալիս այդ ամենը ( կկրկնվեմ, սակայն ասեմ, որ դուք կարող եք այս դեպքի համար նույնպես ծախսել թանկարժեք ժամանակ և լուծել այդ խնդիրը ): Պրոբլեմները կսկսվեն հաջորդ վերաբեռնումից հետո: Հիմա պատկերացրեք որ ցանկացած ծրագիր կարող է ջնջել և/կամ փոփոխել այդ տվյալները նույն կերպ: Linux-ում դա չի թույլատրվում: Ամեն անգամ, երբ դուք կատարում եք ինչ որ գործողություն, որը կարող է ինչ որ կերպ ազդել համակարգի վրա, դուք պարտավոր եք մուտքագրել root-ի ծածկագիրը ( և եթե դուք այն չգիտեք գրծողությունը չի կատարվի ): Վիրուսները չեն կարող լինել ամեն տեղ կամ փոփոխել համակարը՝ իրենք այդ “իրավունքը” չունեն:
* Շատ աչքեր ՝ քիչ սպալներ անվտանգության մեջ: Linux-ը դա ծրագրային ապահովում է բաց ծրագրային կոդով, ինչը նշանակում է, որ ցանկացած ծրագրավորող կարող է ստանալ կոդը ( ցանկացած ծրագրի ) և օգնել պրոեկտին, կամ այլ մարդկանց հարցնել. “Իսկ ինչ կլինի եթե … … …, արդյոք սա անվտանգության թերություն չ՞է”:

Ձեր ՕՀ-ն անկայուն է՞

Երբևիցէ կորցրել ե՞ք ձեր աշխատանքները Windows-ի հետ կապված պրոբլեմների պատճառով: Միշտ ե՞ք արդյոք անջատում ձեր համակարգիչը ճիշտ, թե ստիպված եք լինում անջատել այն հոսանքի աղբյուրից, քանի որ Windows-ը ‘գժվել է’ և չի թույլատրում ձեզ անել որևիցէ մի գործողություն: Հանդիպե՞լ է արդյոք ձեզ “կապույտ էկրանը”, որը տեղեկացնում է ձեզ, որ համակարգչիչը անհապաղ պետք է անջատվի անհայտ պատճառներով:
Windows-ի վերջին տարբերակները դառնում են ավելի կայուն: Այնուամենայնիվ, օգտվողները հաճախ են ստիպված լինում հանդիպել վերը նշված խնդիրների:     Իհարկե, գոյություն չունի իդեալ ՕՀ, և այն մարդիք, ովքեր ասում են, որ իրենց համակարգը երբեք խնդրիներ չի ունեցել՝ լավագույն դոպքում ստում են: Սակայն, գոյություն ունեն ՕՀ-ներ, այնքանով կայուն, որ աշխատում են կայուն նույնիսկ մի քանի տարի անդադար աշխատելուց հետո: Այդպիսի ՕՀ-ներից մեկը Linux-ն է: Linux-ը կարող է առանց վերաբեռնման աշխատել տարիներ: Մի շարք դեպքերում, որոնք կապված են համընդանուր համակարգի թարմացման հետ, այն կարող է պահանջել վերաբեռնում: Բայց եթե դուք տեղակայել եք Linux, իսկ հետո օգտագործում եք այն ցանկացած ծանրաբեռնվածությամբ, թողնելով այն միացված, կարող են անցնել տարիներ առանց ինչ որ պրեբլեմի:
Հասականալի է, որ դուք չեք թողնի ձեր համակարգիչը միացված այդքան երկար ժամանակ, բայց այս օրինակը լավ է ցուցադրում Linux-ի կայունությունը:

Կարիք չկա վճարել 300$ նոր ՕՀ-ի համար կամ անօրեն այն պատճենել

Հնարավոր է դուք կասեք. “Ես ՕՀ-ի համար չեմ վճարել”: Դուք դրանում համոզվա՞ծ եք: Եթե ձեր համակարգիչը եկել է Windows-ի պատճեյով, ապա դուք վճարել եք արդեն դրա համար: Նույնիսկ եթե խանութը ձեզ տեղյակ չի պահել այդ մասին: Windows-ի լիցենզիան ( միջին ) արժի ձեր նոր համակարգչի գնի քառորդ մասը: Այսինքն, եթե դուք չեք օգտագործում Windows-ը ոչ լեգալ, ապա դուք դրա համար վճարել եք: Եվ այդ գումարը այդքան ել փոքր չէ:
Միարժամանակ դուք կարող եք ստանալ Linux անվճար: Ամբողճ աշխարից մասնագետներ բավականին տանջվել են, որ ստեղծեն անվտանգ, հարմար, հաճելի արտաքին ունեցող համակարգ և այժմ այն բաժանում են անվճար: Իհարկե, որոշ ընկերություններ ստանում են բավականին մեծ գումարներ իրեց ՕՀ-ից օգտվողների համար օգնություն տրամադրելու և այլնի համար: Բայց հիմնական դեպքերում դուք ստիպված չեք լինի վճարել: Բացի այդ, գոյություն ունեն բազմաթիվ քննարկումների բաժիններ տարբեր կայքերում, որտեղ հաղորդակցվում են համակարգից օգտվողներ, փորցեր են արնում, խորհուրդներ են տրալիս և օգնում են միմյանց՝ իհարկե անվճար:

Նայեք աշխատանքային սեղանների հաջորդ սերնդին

Դուք հիանում եք եռաչափ էֆֆեկտներով և թափանցիկությունը առաջին անգամ օգտագործվել է Windows Vista-ու՞մ: Մտածում եք, այդ “ունիկալ” հնարավորությունները արժե՞ն 300$: Հնարավո՞ր է դուք գնել եք նոր համակարգիչ, որ այն համապատասխանի Windows Vista-ի մինիմալ պահանջներին: Ստիպված ենք ձեզ հիասթափեցնել՝ Linux-ը կարող է անել ավելին, ԱՆՎՃԱՐ, արդեն շատ շուտվանից ( Windows-ից ավել շուտ ) և համակարգչի նկատմամբ ավելի քիչ պահանջներով.

Դուք տեղադրել եք ՕՀ-ը։ Ի՞նչի համար տեղադրել լրացուցիչ ծրագրեր։

    Windows-ի տեղադրումը միայն սկիզբն է։ Պատկերացրեք, դուք հենց ներ տեղադրել եք թարմ Windows XP և պատրաստ եք օգտվել ձեր համակարգչից։ Ընկերը ուղարկում է ձեզ էլեկտրոնային նամակ, որը իր մեջ ընդգրկում է PDF ֆայլ։ Եվ ի՞նչ, դուք չունեք ծրագիր PDF ֆայլեր կարդալու համար․․․․ Դուք ստիպված կլինեք միանալ համացանցին, գնել Acrobat Reader ( կամ մեկ այլ PDF կարդացող ծրագիր ), բերնել այն, տեղադրել, հնարավոր է նաև վերաբերնավորվել։ Դուք ավարտեցիք ՝ ամեն ինչ աշխատում է։ Բայց ենթադրենք, բացի PDF-իվ, ընկերը ուղարկել է նաև տեկստ DOC ֆորմատով։ Windows-ը չի կարդում նույնիսկ այդ ֆայլը! Շատ լավ։ Այժմ դուք ստիպված եք գնել Microsoft Office կամ էլ բերնել այդ ծրագրի անվճար տարբերակը՝ OpnenOffice: Ինչպես և նախորդ դեպքում դուք ստիպված եք գտնել, բերնել, տեղադրել․․․․ Իսկ եթե այդ նամակում կար նաև ընկերոջ լուսանկարը, բայց այն շատ մեծ է և մի քիչ անվորակ։ Ի՞նչու այժմ չգնել Photoshop( և հիշեք խնդրեմ ինչքան այն արժե )։ Հնարավեր է իհարկե օգտագործել GIMP, բայց դուք ստիպված կլինեք կատարել նույն այն բարդ աշխատանքը, որի մասին գրված է վերևում։ Մտածում եմ հերիք է։ Դուք պետք է որ արդեն հասկացած լինեք ինչ եմ ուզում ես ասել՝ Windows-ը շատ հեռու է ավարտից և այդ ՕՀ-ի տեղադրումը լուծում է միայն առաջին խնդիրը։ Իսկ Windows-ի հետ առջևում այդպիսիք քիչ չեն։
    Երբ դուք տեղադրում եք Linux (օրինակ Ubuntu, Fedora, Mandriva կամ այլ ՕՀ ), դուք ավտոմատ ստանում եք դրա հետ՝
        * Այն ամենը ինչ հարկավոր է տեքստ գրելու, աղյուսակներ ստեղծելու, պրեզենտացիաների, նկարչության և այլնի համար
        * Տեսարկիչ ( սովորաբար Firefox ) և նամակների հետ աշխատելու համար ծրագրեր ( Thunderbird, կամ, ասենք, Evolution )

        * Գրաֆիկայի հետ աշխատելու համար նախատեսված ծրագիր ( GIMP )
        * Ծրագրեր արագ հաղորդագրությունների համար ( ICQ, Jabber, IRC և այլն )
        * Վիդեո նայելու ծրագիր ( հաճախ մի քանի հատ )
        * Երաժշտություն լսելու համար նախատեսված ծրագրեր
        * Ծրագրեր PDF ֆայլերի հետ աշխատելու համար
        * արխիվացված ( ZIP, TAR և այլ ) պանակների հետ աշխատելու ծրագրեր

        * Բազում և բազմազան այլ ծրագրեր կյանքի ամեն տեսակ դեպքերի համար։
     Տեղադրեցիք Linux՝ խնդրեմ, աշխատեք։ Ձեզ էլ ավել բան պետք չի։

Թարմացրեք ձեր բոլոր ծրագրերը մի կոճակի սեխմման միջոցով։

    Windows-ում կա սերվիս` “Windows update”, որը թույլ է տալիս բեռնել այդ ՕՀ-ի վերջին թարմացումները։
    Իսկ ի՞նչ այն ծրագրերի հետ, որոնք Microsoft-ինը չեն։ Օրինակ, Adobe, Zip, Rar, դիսկեր գրելու ծրագիրը … Այդ ամենը դուք ստիպված եք թարմացնել առանձին առանձին։ Եթե դուք երկար ժամանակ չեք եղել համացանցում, ապա այդ կզբաղեցնի բավականին երկար ժամանակ։
    Linux-ում կա մի ծրագիր, որը ղեկավարում է բոլոր ծրագրերը, որոնք տեղադրված են համակարգչում։ Այն կարող է նորոգել անհրաժեշտ ծրագրերը ինքնաբերաբար կամ հարցման միջոցով։ Այսինքն եթե դուք կցանկանաք թարմացնել համակարգը ( կամ տեղադրված ծրագրային ապահովումը )՝ այն ամենը ինչ դուք պետք է անեք դա աշխատեցնեք այդ թարմեցման ծրագիրը։

Ինչի համար պատճենել ծրագրերը անօրինական կարգով, եթե դուք ստանալ ավելի լավ նմանակը անվճար։

    Եթե դուք իդեալ մաքուր եք և գնել եք ծրագրային ապահովման համար լիցենզիաներ, ապա մենք ընդամենը կարող ենք շնորհավորել ձեզ ( կամ ցավակցել )։
    Այնուամենայնիվ, շատերի համար ( լինենք ազնիվ ) ոչ լիցենզավորված ծրագրերը սովորական երևույթ են։ Adobe Photoshop-ի պատճենումը դժվար թե արդյունք դառնա անքնության․․․ Բայց դուք համոզվ՞ած եք, որ ձեր մոտ չեն լինի խնդիրներ հետագայում։ Համոզված չեք ! Հատկապես կապված այն բանի հետ, որ անընդհատ խստացվում են օրենքները անօրինական ծրագրային ապահովման հետ կապված։ Առավել ևս անօրինական ծրագրային ապահովում օգտագործողմերին ավելի հեշտ է բռնել կապված այն բանի հետ, որ այսօր օրեցօր ավելանում են 24 ժամյա համացանցից օգտվողների քանակը։ Ծրագրի լիցենզավորված լինելը կարող է ստուգվել նույնիսկ ամեն աշխատեցման ժամանակ․․․
    Եթե ձեր մոտ Linux է, որում տեղադրված են ազատ ծրագրեր՝ մոռացեք ոչ օրինական պատճենման հետ կապված հոդվածների մասին։ Դուք կարող եք գտնել ցանկացած աճարովի ծրագրի անվճար փոխարինողը։ Դրանցում կարող են լինել տարբերություններ՝ ինչպես լավ, այդպես ել վատ ուղղությամբ, բայց օգտագործելով անվճար ծրագրային ապահովում, դուք չեք խախտում օրենքը!
    Օր՝

Adobe Illustrator (~$500) Inkscape
Adobe InDesign (~$700) Scribus
Adobe Photoshop (~$600) The GIMP
Adobe Premiere (~$800) Kino, Cinelerra
Adobe Reader (free) Evince, Kpdf, GV
Apple iTunes (free) AmaroK, Rhythmbox, Banshee
Autodesk 3ds Max (~$3500) Blender
Autodesk Maya (~$7000) Blender
Kazaa (free) aMule, eMule
Microsoft Excel (~$200) OpenOffice Spreadsheet
Microsoft Internet Explorer (free) Firefox, Konqueror

Microsoft Office (~$400) OpenOffice
Microsoft Outlook (free) Thunderbird, Evolution, KMail
Microsoft Powerpoint (~$200) OpenOffice Presentation
Microsoft Windows Media Player (free) Mplayer, VLC, Totem, Kaffeine, Xine
Microsoft Word (~$200) OpenOffice Word Processor
MSN Messenger (free) Pidgin, Kopete, aMSN
Nero (~$100) K3b, Gnomebaker
Palm Desktop (free) Gnome-Pilot, KPilot
Quark XPress (~$800) Scribus
QuickTime Player (free) Mplayer, VLC, Totem, Kaffeine, Xine
Winamp (free) AmaroK, Rhythmbox, Banshee

Այլ լրացումներ:

  1. Ինչ է GNU/Linux-ը
  2. GNU/Linux-ը պաշտպանում է ձեր համակարգիչը

Leave a Comment


NOTE - You can use these HTML tags and attributes:
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Spam Protection by WP-SpamFree