=========================================
= Բարի գալուստ VIM-ի ինքնուսույց – Version 1.7
=========================================
=========================================
= Թարգմանված է www.gnu.am-ի կողմից
= Այդ փաստաթղթի վերջին տարբերակը կարող եք գտնել
= http://www.gnu.am/vimtutor.php
=========================================
Vim-ը շատ հզոր խմբագրիչ է, որը ունի բազում հրամաններ, այնքան շատ, որ անհնար է այդքանը բացատրել այս տիպի ինքուսույցի մեջ: Այս ինքնուսույցը ստեղծված է բնութագրելու այն բոլոր հրամանները, որոնք բավական են Vim-ից հեշտ օգտվելու համար, որպես ընդհանուր օգտագործման խմբագրիչ:
Այս ինքնուսույցը ամբողջությամբ կարդալու համար անհրաժեշտ է մոտավորապես 25-30 րոպե, կախված այն բանից, թե որքան ժամանակ է ծախսվում փորձեր կատարելու վրա:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Դասերում ընդգրկված հրամանները փոփոխում են տեքստը: Ստեղծեք այս ֆայլի պատճեն փորձարկումների համար ( եթե դուք աշխատեցրել եք vimtutor-ը ապա դա արդեն արված է ):
Կարևոր է հիշել, որ այս ինքնուսույցը ստեղծված է օգտագործման միջոցով սովորեցնելու համար: Դա նշանակում է, որ դուք պետք է գործարկեք հրամանները, պատշաճ կերպով սովորելու համար: Եթե դուք միայն կարդաք տեքստը, դուք կմոռանաք հրամանները:
Այժմ, համոզվեք, որ ձեր Shift-Lock կոճակը սեղմված չէ և սեղմեք j կոճակը այնքան անգամ, մինչ Դաս 1.1-ը ամբողջությամբ կտեղավորվի էկրանի վրա:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 1.1: Ցուցանշանի տեղաշարժում
** Ցուցանշանը տեղաշարժելու համար, սեղմեք h,j,k,l կոճակները ինչպես ցույց է տրված: **
^
k Ակնարկ: h կոճակը ձախից է և տեղաշարժում է ձախ:
< h l > l կոճակը աջից է և տեղաշարժում է աջ:
j j կոճակը նման է ներքև ցույց տվող սլաքի:
v
1. Տեղաշարժեք ցուցանշանը էկրանով մեկ այնքան ժամանակ, մինչ հարմարվեք այդ ստեղներին:
2. Սողմեք ներքև կոճակը(j) այնքան ժամանակ մինչ այն սկսի կրկնվել:
Այժմ դուք գիտեք ինչպես տեղափոխվել հաջորդ դաս:
3. Օգտվելով ներքև կոճակից, տեղափոխվեք Դաս 1.2:
Նշում. Եթե դուք համոզված չեք նրանում թե դուք ինչ եք մուտքագրել, սեղմեք
Նշում. Սլաքների կոճակները նույնպես աշխատում են: Բայց օգտվելով hjkl կոճակներից դուք կարող եք տեղափոխվել ավելի արագ, քան օգտագործելով դրանք: Իրոք:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 1.2: VIM-ից դուրս գալը
!! Նշում. Նախքան ներոհիշյալ կետերը գործարկելը, կարդացեք այս դասը ամբողջությամբ: !!
1. Սեղմեք
2. Մուտքագրեք. :q!
Դա փակում է խմբագրիչը, հրաժարվելով ցանկացած փոփոխությունից, որը դուք արել եք:
3. Երբ դուք կտեսնեք հրամանների տեղի հրավերքը, մուտքագրեք այն հրամանը, որը կբերի ձեզ այստեղ: կարող է լինել. vimtutor
4. Եթե դուք վերոհիշյալ քայլերը հիշել եք և վստահ եք, կատարեք 1-ից մինչ 3-րդ կետը, դուրս գալու և խմբագրիչ վերադառնալու համար:
Նշում. :q!
5. Տեղափոխեք ցուցանշանը ներքև, դեպի Դաս 1.3:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 1.3: Տեքստի փոփոխում – հեռացում
** Սեղմեք x, տեռ հեռացնելու համար, որը գտնվում է ցուցանշանի տակ: **
1. Տեղափոխեք ցուցանշանը այն տեղ, որը նշված է —>.
2. Սխալները շտկելու համար, տեղափոխեք ցուցանշանը մինչ այն գտնվի այն տառի վրա, որը անհրաժեշտ է հեռացնել:
3. Սեղմեք x կոճակը, անցանկալի տառը ջնջելու համար:
4. Կրկնեք 2-ից մինչ 4-րդ կետերը այնքան ժամանակ մինչ նախադասությունը կուղղվի:
—> Կկովը ցատկեցց լուուսնի վրրայովվ:
5. Այժմ տեղը ուղղված է, գնացեք Դաս 1.4:
Նշում. Այս ինքնուսույցի կարդացման ընթացքում մի փորցեք հիշել, սովորեք օգտագործման միջոցով:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 1.4: Տեքստի փոփոխում – տեղադրում
** Սեղմեք i տեքստ տեղադրելու հանար: **
1. Տեղափոխեք ցուցանշանը —>-ով նշված առաջին տող:
2. Առաջին տողը երկրորդի նման դարձնելու համար, տեղափոխեք ցուցանշանը այն տառի մոտ, որից հետո տեքստը պետք է տեղադրվի:
3. Սեղմեք i և մուտքագրեք անհրաժեշտ ավելացումները:
4. Երբ յուրաքանչյուր սխալը ուղղված կլինի սեղմեք
Կրկնեք 2-ից մինչ 4-րդ կետերը նախադասությունը ուղղելու համար:
—> Այս տեքստ բաց է թողնված:
—> Այս տողից որոշ տեքստ բաց է թողնված:
5. Երբ հարմարվեք տեքստի տեղադրման հետ, գնացեք Դաս 1.5:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 1.5: Տեքստի փոփոխում – ավելացում
** Սեղմեք A տեքստ ավելացնելու համար: **
1. Տեղափոխեք ցուցանշանը —>-ով նշված առաջին տող:
Կարևոր չէ այն, թե որ տառի վրա է ցուցանշանը գտնվում այդ տողում:
2. Սեղմեք A և մուտքագրեք անհրաժեշտ լրացումները:
3. Երբ տեքստը կավելացվի ամբողջությամբ սեղմեք
4. Տեղափոխեք ցուցանշանը հաջորդ —>-ով նշված տեղ և կրկնեք 2-րդ և 3-րդ կետերը նախադասությունը ուղղելու համար:
—> Այս որոշ տեքստ բաց է թողնված:
Այս տողում որոշ տեքստ բաց է թողնված:
—> Այստեղ նույնպես որոշ տեքստ է բաց
Այստեղ նույնպես որոշ տեքստ է բաց թողնված:
5. Երբ դուք հարմարվեք տեսքտի ավելացման հետ, գնացեք Դաս 1.6:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 1.6: Ֆայլի փոփոխում
** Օգտագործեք :wq ֆայլը պահպանելու և դուրս գալու համար: **
!! Նշում. Նախքան ներոհիշյալ կետերը գործարկելը, կարդացեք այս դասը ամբողջությամբ: !!
1. Դուրս եկեք ինքնուսույցից ինչպես սովորել եք Դաս 1.2-ում մուտքոգրելով. :q!
Կամ, եթե դուք կարող եք օգտագործել այլ տերմինալ, արեք դա այնտեղ:
2. Հրամանների մուտքագրման տողում մուտքագրեք հետևյալ հրամանը. vim tutor
‘vim’-ը մի հրաման է, որը աշխատեցնում է Vim խմբագրիչը, ‘tutor’-ը այն ֆայլի անունն է, որը դուք կարող եք փոփոխել: Օգտագործեք այն ֆայլը, որը հնարավոր է խմբագրել:
3. Տեղադրեք և հեռացրեք տեքստ ինչպես սովորել եք նախորդ դասերում:
4. Պահպանեք ֆայլը փոփոխություններով և դուրս եկեք Vim ծրագրից օգտագործելով. :wq
5. Եթե դուք դուրս եք եկել vimtutor-ից առաջին կետում, ապա կրկին բացեք vimtutor-ը և կատարեք հաջորդաբար գործողությունները:
6. Բոլոր կետերը կարդալուցև հասկանալուց հետո. կատարեք դրանք:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 1 ամփոփում
1. Ցուցանշանը կարող եք տեղաշարժել օգտագործելով սլաքներց կամ hjkl կոճակներից
h (ձախ) j (ներքև) k (վերև) l (աջ)
2. Հրամանների մուտքագրման տողից Vim-ը աշխատեցնելու համար մուտքագրեք. vim ֆայլի անունը
3. Vim-ից դուրս գալու համար մուտքագրեք.
Կամ մուտքագրեք.
4. Ցուցանշատի տակ գտնվող տառը ջնջելու համար մուտքոգրեք. x
5. Տեքստի տեղադրման կամ ավելացման համար մուտքագրեք.
i մուտքագրեք տեղադրվող տեքստը և սեղմեք
A մուտքագրեք ավելացվող տեքստը և սեղմեք
Նշում.
Այժմ շարունակենք. Դաս 2:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 2.1: Ջնջելու հրամաններ
** Մուտքագրեք dw բառ ջնջելու համար: **
1. Սեղմեք
2. Տեղափոխեք ցուցանշանը —>-ով նշված տողը:
3. Տեղափոխեք ցուցանշանը այն բառի սկիզբ, որը անհրաժեշտ է ջնջել:
4. Մուտքագրեք dw բառը անհետացնելու համար:
Նշում. d տառը մուտքագրելիս այն հայտնվում է էկրանի վերջին տողում: Vim-ը սպասում է w-ի մուտքագրմանը: Եթե դուք տեսնում եք այլ տառ, ապա դուք սխալ եք մուտքագրել, սեղմեք
—> Այստեղ կան ինչ որ բառեր ուրախ, որոնք չեն պատկանում թերթ այս նախադասությանը:
5. Կրկնեք 3-րդ և 4-րդ կետերը այնքան ժամանակ մինչ նախադասությունը կուղղվի և գնացեք Դաս 2.2:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 2.2: Ավելի շատ ջնջելու հրամաններ
** Մուտքագրեք d$ մինչև տողի վերջ ջնջելու համար: **
1. Սեղմեք
2. Տեղափոխեք ցուցանշանը —>-ով նշված տողը:
3. Տեղափոխեք ցուցանշանը առաջին նախադասության վերջ:
4. Մուտքագրեք d$ մինչև տողի վերջ ջնջելու համար:
—> Ինչ որ մեկը մուտքագրել է այս նախադասության վերջը երկու անգամ: նախադասաության վերջը երկու անգամ:
5. Տեղափոխվեք Դաս 2.3, որ հասկանաք ինչ է կատարվում:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 2.3: Օպերատորներ և ուղի
Շատ հրամաններ, որոնք փոփոխում են տեքստը կազմված են օպերատորից և ուղղուց: d-ով ջնջելու հրամանների ձևը հետևյալն է.
d ուղղի
Որտեղ.
d – ջնջելու օպերատորն է:
ուղղին – այն ուղղին է որով այդ օպերատորը գնալու է (թվարկված են ներքևում):
Ուղղիների կրճատ ցանկ.
w – մինչ հաջորդ բառի առաջին տառ:
e – մինչ ընթացիկ բառի վերջ:
$ – մինչ տողի վերջ:
Այսպիսով de մուտքագրելու դեպքում կջնջվի ցուցանշանից մինչև բառի վերջ:
Նշում. Եթե սեղմեք միայն ուղղին առանց օպերատորի Normal mode-ում, ապա ցուցանշանը կտեղափոխվի նշված կարգով:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 2.4: Քանակի օգտագործում ուղղու համար
** Մուտքագրեք թիվ ուղղեցույցից առաջ, այն տվյալ քանակով կրկնելու համար: **
1. Տեղափոխեք ցուցանշանը —>-ով նշված տողը:
2. Մուտքագրեք 2w երկու բառ առաջ տեղափոխվելու համար:
3. Մուտքագրեք 3e ցուցանշանը երրորդ բառի վերջ տեղափոխելու համար:
4. Մուտքագրեք 0 (զրո) տողի սկիզբ տեղափոխվելու համար:
5. Կրկնեք կետեր 2 և 3-ը այլ թվերով:
—> Սա ընդամենը մի տող է բառեորվ, որոնց միջը կարող եք տեղափոխվել:
6. Տեղափոխվես Դաս 2.5:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 2.5: Քանակի օգտագործում ավելին ջնջելու համար
** Մուտքագրեք թիվ ուղղեցույցի հետ, այն տվյալ քանակով կրկնելու համար: **
Զուգակցված ջնջելու օպերատորը և ուղղու միջև քանակի օգտագործումը օգնում է ջնջել ավելին.
d քաննակ ուղղի
1. Տեղափոխեք ցուցանշանը —>-ով նշված տողի առաջին մեծատառ բառի մոտ:
2. Մուտքագրեք d2w երկու մեծատառով գրված բառ ջնջելու համար:
3. Կրկնեք 1-ին և 2-րդ կետերը հոջորդաբար այլ քանակներով մեծատառ գրված բառերը մեկ հրամանով ջնջելու համար:
—> այս ԱԲԳ ԴԵ տողը ԶԵ ԸԹ ԺԻԼ մաքրված է մեծատառ ԽԾԿ ՀՁՂ ՃՄ բառերից:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 2.6: Գործողություններ տողերի հետ
** Մուտքագրեք dd ամբողջ տողը ջնջելու համար: **
Հաճախ անհրաժեշտ է ջնջել մի ամբողջ տող, Vi-ի նախագծողները համարում են, որ առավել հեշտ է մուտքագրել երկու d տողը ամբողջությամբ ջնջելու համար:
1. Տեղափոխեք ցուցանշանը ներքևի արտահայտության երկրորդ տող:
2. Մուտքագրեք dd տողը ջնջելու համար:
3. Այժմ տեղափոխվեք չորրորդ տեղ:
4. Մուտքագրեք 2dd երկու տող ջնջելու համար:
—> 1) Վարդերը կարմիր են,
—> 2) Ցեխը ծիծաղելի,
—> 3) Մանուշակները կապույտ են,
—> 4) Ես ունեմ մեքենա,
—> 5) Ժամերը ասում են ժամանակը,
—> 6) Շաքարը քաղցր է,
—> 7) Ընդամենը այսքանը:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 2.7: Անվավեր համարելու հրամաներ
** Սեղմեք u վերջին փոփոխությունը անվավեր համարելու համար, մուտքագրեք U ամբողջ տողի փոփոխությունները անվավեր համարելու համար: **
1. Տեղափոխեք ցուցանշանը —>-ով նշված տողը և տեղակայեք այն առաջին սխալի մոտ:
2. Մուտքագրեք x առաջին անցանկալի տառը ջնջելու համար:
3. Այժմ ուտքագրեք u վերջին կատարված հրամանը անվավեր դարձնելու համար:
4. Այս անգամ x հրամանից օգտվելով ուղղեք տողի բոլոր սխալները:
5. Այժմ մուտքագրեք մեծատառ U տողը սկզբնական տեսքի բերելու համար:
6. Այժմ մուտքագրեք u մի քանի անգամ U-ն և նախորդ հրամանները չեղյալ համարելու համար:
7. Այժմ մուտքագրեք CTRL-R (սեղմած պահելով CTRL կոճակը մուտքագրեք R) մի քանի անգամ հրամանները վերականգնելու համար (չեղյալ համարելու չեղյալ համարածները):
—> Ուղղղեք այյս տեղղի բոոոլոր սխալները և վերադարձրեք դրրանք չեղյալ համարելով:
8. Սրանք շատ օգտագործվող հրամաններ են: Այժմ տեղափոխվեք Դաս 2-ի ամփոփում:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 2 ամփոփում
1. Ցուցանշանից մինչև հաջորդ բառի սկիզբ ջնելու համար մուտքագրեք. dw
2. Ցուցանշանից մինչև տողի վերջ ջնջելու համար մուտքագրեք. d$
3. Ամբողջ տողը ջնջելու համար մուտքագրեք. dd
4. Ուղղին կրկնելու համար դիմացից ավելացրեք թիվ. 2w
5. Հրամանի փոփոխման ձևը հետևյալն է.
օպերատոր [թիվ] ուղղի
որտեղ.
օպերատոր – այն է, թե ինչ պետք է արվի, ինչպես օրինակ d ջնջելու համար
[թիվ] – այն քանակն է, որքան անգամ պետք է ուղղին կրկնվի
ուղղի – տեքստի հետ աշխատելու համար տեղափղխման տարբերակ, ինչպես w (word – բառ), $ (տողի վերջ), և այլն:
6. Տողի սկիզբ տեղափոխվելու համար օգտագործեք զրո. 0
7. Նախորդ գործողությունները չեղյալ համարելու համար մուտքագրեք. u (փոքրատառ u)
Տողում բոլոր փոփոխությունները չեղյալ համարելու համար, մուտքագրեք. U (մեծատառ U)
Չեղյալ համարածները չեղյալ համարելու համար, մուտքագրեք. CTRL-R
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 3.1: Տեղադրման հրամաններ
** Մուտքագրեք p նախկինում ջնջված տեքստը ցուցանշանից հետո տեղադրելու համար: **
1. Տեղափոխեք ցուցանշանը —>-ով նշված առաջին տող:
2. Մուտքագրեք dd տողը ջնջելու և այն Vim-ի հիշողության մեջ պահապանելու համար:
3. Տեղափոխեք ցուցանշանը c) տողից հետո, որտեղից պետք է ջնջված տողը տեղափոխվի:
4. Մուտքագրեք p տողը ցուցանշանից հետո տեղադրելու համար:
5. Կրկնեք 2-ից մինչ 4-րդ կետերը բոլոր տողերը ճիշտ հերթականությամբ դասավորելու համար:
—> d) Դուք էլ ես սովորում?
—> b) Մանուշակները կապույտ են,
—> c) Մտավորականը սովորած է,
—> a) Վարդերը կարմիր են,
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 3.2: Փոխարինման հրաման
** Մուտքագրեք rx ցուցանշանի տակի տառը x-ով փոխարինելու համար: **
1. Տեղափոխեք ցուցանշանը —>-ով նշված առաջին տողը:
2. Տեղափոխեք ցուցանշանը այնպես, որ այն լինի առաջին սխալի վրա:
3. Մուտքագրեք r և հետո այն տառը, որը պետք է լինի այդտեղ:
4. Կրկնեք 2-րդ և 3-րդ կետերը այնքան ժամանակ մինչ առաջին և երկրորդ տողերը լինեն նույնը:
—> Երբ այս տողը մուգքագրվել է, ինչ որ աեկը սեղմել է մի քագի սխալ կոճակ!
—> Երբ այս տողը մուտքագրվել է, ինչ որ մեկը սեղմել է մի քանի սխալ կոճակ!
5. Այժմ տեղափոխվեք Դաս 3.3:
Նշում. Հիշեք որ դուք սովորում եք օգտագործելով, այլ ոչ թե անգիր անելով:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 3.3: Փոփոխման օպերատորներ
** Մինչև բառի վերջ փոփոխելու համար, մուտքագրեք ce: **
1. Տեղափոխեք ցուցանշանը —>-ով նշված առաջին տողը:
2. Տեղակայեք ցուցանշանը ե-ի վրա տեասդում:
3. Մուտքագրեք ce և ուղղեք բառը (այս դեպքում, մուտքագրեք ողում):
4. Սողմեք
5. Կրկնեք 3-րդ և 4-րդ կետերը մինչ առաջին և երկրորդ տողերը լինեն նույնը:
—> Այս տեասդ կա մի քանի բառ, որոնք փոփադֆան կարիք ոսեոն փոփոխման հրամանի օգնությամբ:
—> Այս տողում կա մի քանի բառ, որոնք փոփոխման կարիք ունեն փոփոխման հրամանի օգնությամբ:
Զգուշացում, որ ce ջնջում է բառը և տեղափոխում է ձեզ Insert mode:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 3.4: c-ի միջոցով ավելի շատ փոփոխումներ
** Փոփոխման օպերատորը կարող է օգտագործվել նույն ուղղիներով, ինչ ջնջելը: **
1. Փոփոխման օպերատորը աշխատում է նույն կերպ ինչ ջնջելու հրամանը: Ձևը հետևյալն է.
c [թիվ] ուղղի
2. Ուղղիները նույնն են, ինչպես w (word-բառ) և $ (տողի վերջ).
3. Տեղափոխվեք ցուցանշանը —>-ով նշված առաջին տող:
4. Տեղափոխեք ցուցանշանը առաջին սխալի մոտ:
5. Մուտքագրեք c$ և տողի մնացած մասը մուտքագրեք այնպես ինչպես երկրորդում է ու սեղմեք
—> Այս տողի վերջը կարիք ունի ուղղման երկրորդի նման սարքելու համար:
—> Այս տողի վերջը կարիք ունի ուղղման c$ հրամանի միջոցով:
Նշում. Դուք կարող եք օգտվել Backspace-ից մուտքագրման ժամանակ իհայտ եկած սխալների ուղղման համար:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 3 ամփոփում
1. Հենց նոր ջնջվածը ետ վերադարձնելու համար, մուտքագրեք p: Սա տեղադրում է ջնջված տեքստը ցուցանշանից հետո (եթե տող էր ջնջված, ապա այն կտեղադրվի այդ տողում ցուցանշանից հետո):
2. Ցուցանշանի տակի տառը փոխարինելու համար, մուտքագրեք r և այն տառը, որը պետք է լիներ այդտեղ:
3. Փոփոխման օպերատորը թույլ է տալիս ձեզ փոփոխել ցուցանշանից այնտեղ, որտեղ ուղղին է ցույց տալիս: Օրինակի համար. Մուտքագրեք ce ցուցանշանից մինչև բառի վերջ փոփոխելու համար, c$ մինչև տողի վերջ փոփոխելու համար:
4. Փոփոխման ձևը հետևյալն է.
c [թիվ] ուղղի
Գնացեք հաջորդ դաս:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 4.1: Ցուցանշանի տեղավորումը և տեղեկություններ ֆայլի մասին
** Մուտքագրեք CTRL-G ցուցանշանի տեղավորումը ֆայլում և տեղեկություններ ֆայլից տեսնելու համար:
Մուտքագրեք G որոշակի տող տեղափոխվելու համար: **
Նշում. Կարդացեք այս դասը ամբողջությամբ մինչ ինչ որ կետ գործարկելը!!
1. Սեղմեք Ctrl կոճակը և միարժամանակ, առանց բաց թողնելու այն սեղմեք g: Մենք դա անվանում ենք CTRL-G.
Հաղորդագրությունը կհայտնվի էջի ներքևում ֆայլի անվան և ֆայլում ցուցանշանի տեղակայման հետ միասին: Հիշեք տողի համարը 3-րդ կետի համար:
Նշում. Դուք կարող եք տեսնել ցուցանշանի տեղավորումը էկրանի ներքևի աջ մասում
Դա տեղի կունենա, եթե ‘ruler’-ը որոշված է (նայեք :help ‘ruler’)
2. Սեղմեք G ֆայլի վերջ տեղափոխվելու համար:
Մուտքագրեք gg ֆայլի սկիզբ տեղափոխվելու համար:
3. Մուտքագրեք թիվը այն տողի, որտեղ դուք տեղակայված էիք և այնուհետև G: Դա ձեզ կվերադարձնի այնտեղ, որտեղ դուք տեղակայված էիք մինչ CTRL-G սեղմելը:
4. Եթե դուք վստահ եք դրանում, փորցարկեք 1-ից մինչ 3 կետերը:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 4.2: Փնտրելու հրաման
** Մուտքագրեք /, որին կհետևի այն արտահայտությունը, որը անհրաժեշտ է գտնել: **
1. Normal mode-ում մուտքագրեք / : Ուշադրություն դարձրեք, որ դա և ցուցանշանը կհայտնվի էջի ներքևում ինչպես դա լինում է : հրամանի դեպքում:
2. Այժմ մուտքագրեք ‘errroor’
3. Կրկին այդ արտահայտությունը փնտրելու համար պարզապես մուտքագրեք n:
Այդ արտահայտությունը դեպի ետ փնտրելու համար մուտքագրեք N:
4. Արտահայտությունը դեպի ետ փնտրելու համար օգտագործեք ? /-ի փոխարեն:
5. Այն տեղը վերադառնալու համար, որտեղից եկել եք սեղմեք CTRL-O (Պահեք Ctrl սեղմված մինչ սեղմվում է o): Կրկնեք ավելի հեռու գնալու համար: CTRL-I-ն գնում է առաջ:
—> “errroor”-ը դա տեղ չի տառ առ տառ error-ը արտասանելու համար; errroor-ը դա սխալ է:
Նշում. Երբ որունումը հասնում է ֆայլի ավարտին այն շարունակվում է ֆայլի սկզբից, եթե ‘wrapscan’-ը տեղադրված է:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 4.3: Փակագծերի զույգերի որոնում
** Մուտքագրեք % զույգերը գտնելու համար ),] կամ }: **
1. Տեղավորեք ցուցանշանը (, [ կամ {-ի մոտ --->-ով նշված տողում:
2. Այժմ մուտքագրեք % տառը:
3. Ցուցանշանը կտեղափոխվի փակագծի զույգի մոտ:
4. Մուտքագրեք % ցուցանշանը այլ փակագծի զույգի մոտ տեղափոխելու համար:
5. Տեղափոխեք ցուցանշանը այլ (,),[,],{ կամ }-ի մոտ և տես թե ինչ է անում %-ը:
—> Սա ( փորձնական տող է (-ով, [-ով ] և {-ով } դրանում: ))
Նշում. Սա շատ է օգտագործվում բաց թողնված փակագծերով ծրագրերի սխալների ուղղման համար!
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 4.4: Փոխարինման հրաման
** Մուտքագրեք :s/հին/նոր/g ‘նոր’-ը ‘հին’-ով փոխարինելու համար: **
1. Տեղափոխեք ցուցանշանը —>-ով նշված տողը:
2. Մուտքագրեք :s/այսս/այս
3. Այժմ մուտքագրեք :s/այսս/այս/g: Ավելացված g-ն նշանակում է փոխարինել բոլորը տողում, այսինքն փոխարինել բոլոր հանդիպած ‘այսս’-երը այդ տողում:
—> այսս է լավագույն ժամանակը տեսնելու այսս ծաղիկները այսս նախադասության մեջ:
4. Բոլոր հանդիպած բառերը երկու տողերի միջև փոխարինելու համար,
մուտքագրեք :#,#s/հին/նոր/g որտեղ #,# այն տողերի համարներն են որոնցում պետք է փոփոխությունը կատարվի:
մուտքագրեք :%s/հին/նոր/g փոփոխում է ամբողջ ֆայլում հանդիպածները:
մուտքագրեք :%s/հին/նոր/gc փոփոխում է ամբողջ ֆայլում հանդիպածները, նախորոք հարցնելով փոխարինել կամ ոչ:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 4 ամփոփում
1. CTRL-G ցուցադրում է ցուցանշանի տեղավորումը ֆայլում և տեղեկություններ ֆայլից:
G տեղափոխում է ցուցանշանը ֆայլի վերջ:
թիվ G տեղափոխում է ցուցանշանը այդ տող:
gg տեղափոխում է ցուցանշանը առաջին տող:
2. Մուտքագրեք / հետո արտահայտություն, ինչի միջոցով դուք կփնտրեք այդ արտահայտությունը դեպի առաջ:
Մուտքագրեք ? հետո արտահայտություն, ինչի միջոցով դուք կփնտրեք այդ արտահայտությունը դեպի ետ:
Որոնումից հետո մոտքագրեք n նույն ուղղությամբ հաջորդ հանդիպած արտահայտությունը գտնելու համար կամ N հակառակ ուղղությամբ շարունակելու համար:
CTRL-O վերադարձնում է ձեզ նախորդ դիրք, CTRL-I հաջորդ դիրք:
3. Մուտքագրեք % երբ ցուցանշանը (,),[,],{, կամ }-ի վրա է և տեղափոխվեք դրա զույգի մոտ:
4. Տվյալ տողում հին արտահայտությունը նորով փոխարինելու համար մուտքագրեք :s/հին/նոր
Տվյալ տողում հին բոլոր արտահայտությունները նորով փոխարինելու համար մուտքագրեք :s/հին/նոր/g
Երկու # տողերի միջև բոլոր արտահայտությունները փոխարինելու համար մուտքագրեք :#,#s/հին/նոր/g
Ամբողջ ֆայլում բոլորը փոխարինելու համար մուտքագրեք :%s/հին/նոր/g
Յուրաքանչյուր փոխարինումներից առաջ ճշտելու համար ավելացրեք ‘c’ :%s/հին/նոր/gc
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 5.1: Ինչպես կատարել արտաքին հրաման
** Մուտքագրեք :! և արտաքին հրամանը այն կատարելու համար: **
1. Մուտքագրեք ձեզ լավ ծանոթ : հրամանու ցուցանշանը էկրանի ներքևում տեղավորելու համար: Դա թույլ է տալիս ձեզ մուտքագրել հրամանների տողի հրաման:
2. Այժմ մուտքագրեք ! տառը: Սա թույլ է տալիս ձեզ կատարել ցանկացած արտաքին հրաման:
3. Օրինակի համար մուտքագրեք ls !-ից հետո, այնուհետև սեղմեք
Նշում. Այս ճանապարհով կարելի է կատարել ցանկացած արտաքին հրաման, նաև արգումենտներով:
Նշում. Բոլոր : հրամանները ավարտվում են
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 5.2: Ֆայլերի պահպանում, ավելին
** Տեքստում կատարված փոփոխությունները պահպանելու համար մուտքագրեք :w ֆայլիանուն: **
1. Մուտքագրեք :!dir կամ :!ls պանակում գտնվող ֆայլերի ցանկը տեսնելու համար:
Դուք արդեն գիտեք, որ պետք է սեղմել
2. Ընտրեք մի ֆայլի անուն, որը չկա դեռ, օրինակի համար TEST:
3. Այժմ մուտքագրեք :w TEST (որտեղ TEST-ը ձեր ընտրած ֆայլի անունն է:)
4. Դա կպահպանի ամբողջ ֆայլը (Vim-ի ինքնուսույցը) TEST անվան տակ:
Դա ստուգելու համար, մուտքագրեք :!dir կամ :!ls կրկին ձեր պանակը տեսնելու համար:
Նշում. Եթե դուք դուրս գաք Vim-ից և կրկին բացեք այն vim TEST հրամանի միջոցով, դուք կտեսնեք որ դա նույն ինքնուսույցի պատճենն է, որը դուք պահպանել եիք:
5. Այժմ ջնջեք ֆայլը մուտքագրելով (MS-DOS). :!del TEST կամ (Unix). :!rm TEST
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 5.3: Նշված տեքստի պահպանում
** Ֆայլի մի մասը պահպանելու համար, մուտքագրեք v ուղղի :w ֆայլիանուն **
1. Տեղափոխեք ցուցանշանը այս տող:
2. Սեղմեք v և տեղափոխեք ցուցանշանը հինջ կետ ներքև:
3. Սեղմեք : տառը: Էկրանի ներքևում կերևա :’<,'> :
4. Մուտքագրեք w TEST, որտեղ TEST-ը ֆայլի անունն է, որը դեռ գոյություն չունի: Ուշադրություն դարձրեք, որ այնտեղ :’<,'>w TEST -է նախքան
5. Vim-ը կպահպանի նշված տողերը TEST անունով ֆայլի մեջ: Օգտագործեք :!dir կամ !ls այն տեսնելու համար: Մի հեռացրեք այն: Մենք դրանից օգտվելու ենք հաջորդ դասում:
Նշում. v սեղմելու աշխատեցնում է Visual selection-ը: Դուք տեղափոխում եք ցուցանշանը տեքստը նշելու համար: Այնուհետև դուք կարող եք կատարել այդ տեքստի հետ ինչ կուզեք: Օրինակի համար, d կջնջի այդ տեքստը:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 5.4: Ֆայլերի ստացում և միացում
** Ֆայլի բովանդակությունը տեղադրելու համար, մուտքագրեք :r ֆայլիանուն **
1. Տեղակայեք ցուցանշանը այս տեղից վերև:
Նշում. 2-րդ կետի կատարումից հետո դուք կտեսնեք Դաս 5.3-ի տեքստը: Տեղափոխվեք ներքև այս դասը տեսնելու կրկին տեսնելու համար:
2. Այժմ ստացեք ձեր TEST ֆայլը օգտագործելով :r TEST հրամանը, որտեղ TEST-ը օգտագործվող ֆայլի անունն է:
Ստացված ֆայլը կտեղավորվի ցուցանշանի տողից ներքև:
3. Ֆայլի ստացումը ստուգելու համար, վերադարձրեք ցուցանշանը և տեսեք, որ այնտես կա Դաս 5.3-ի երկու պատճեն, բնորինակը և ֆայլի տարբերակը:
Նշում. Դուք կարող եք նաև կարդալ արտաքին հրամանի ելքը: Օրինակի համար, :r !ls կարդում է ls հրամանի ելքը և այն տեղադրում ցուցանշանից ներքև:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 5 ամփոփում
1. :!հրաման կատարում է մի արտաքին հրաման:
Մի քանի օգտագործվող օրինակները.
(MS-DOS) (Unix)
:!dir :!ls – ցույց է տալիս պանակի մեջի ֆայլերի ցանկը:
:!del FILENAME :!rm FILENAME – հեռացնում է FILENAME ֆայլը:
2. :w FILENAME պահպանում է ընթացիկ Vim-ի ֆայլը կոշտ սկավառակի վրա FILENAME անունով:
3. v ուղղի :w FILENAME պահպանում է Visually selected տողերը FILENAME ֆայլում:
4. :r FILENAME ստանում է կոշտ սկավառակից FILENAME ֆայլը և տեղադրում է այն ցուցանշանից ներքև:
5. :r !dir կարդում է dir հրամանի ելքը և տեղադրում այն ցուցանշանից ներքը:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 6.1: Նոր տողի ստեղծման հրաման
** Մուտքագրեք o ցուցանշանից ներքև նոր տող ստեղծելու և Insert mode տեղափոխվելու համար: **
1. Տեղափոխեք ցուցանշանը —>-ով նշված տող:
2. Մուտքագրեք փոքրատառ o տառը ցուցանշանից ներքև նոր տող ստեղծելու և Insert mode տեղափոխվելու համար:
3. Այժմ մուտքագրեք ցանկացած տեքստ և սեղմեք
—> o մուտքագրելուց հետո ցուցանշանը կտեղակայվի նոր բացված տողում, Insert mode-ում:
4. Ցուցանշանից վերև նոր տող ստեղծելու համար, պարզապես մուտքագրեք մեծատառ O , փոքրատառ o-ի փոխարեն: Կատարեք սա ներքևի տողում:
—> Ստեղծեք մի նոր տող սրանից վերև մուտքագրելով O, երբ ցուցանշանը այս տողում է:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 6.2: Ավելացման հրաման
** Մուտքագրեք a տեքստը ցուցանշանից հետո տեղադրելու համար: **
1. Տեղափոխեք ցուցանշանը —>-ով նշված առաջին տողի սկիզբ:
2. Սեղմեք e այնքան անգամ մինչ ցուցանշանը կհայտնվի տո-ի վերջում:
3. Մուտքագրեք a (փոքրատառ) ցուցանշանից հետո տեքստը ավելացնելու համար:
4. Ավարտեք բառը այնպես ինչպես այն ներքևի տողում է: Սեղմեք
5. Օգտագործեք e-ն հաջորդ կիսատ բառի մոտ գնալու համար և կրկնեք 3-րդ ու 4-րդ կետերը:
—> Այս տո թույլ է տալիս ձ կատարել տե ավելացում տողում:
—> Այս տողը թույլ է տալիս ձեզ կատարել տեքստի ավելացում տողում:
Նշում. a, i և A բոլորը տեղափոխում են ձեզ միևնույն Insert mode, միայն տարբերվում է թե որտեղ է ավելացվում տառը:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 6.3: Փոխարինման այլ ձև
** Մուտքագրեք մեծատառ R մեկ տառից ավել փոխարինելու համար: **
1. Տեղափոխեք ցուցանշանը —>-ով նշված առաջին տող: Տեղափոխեք ցուցանշանը առաջին xxx-ի մոտ:
2. Այժմ սեղմեք R և մուտքագրեք թվեր ներքևի տողի նման, այսպիսով այն կփոխարինի xxx:
3. Սեղմեք
4. Կրկնեք վերոհիշյալ կետերը մնացած xxx-երը փոխարինելու համար:
—> Գումարելով xxx 456-ին տալիս է xxx:
—> Գումարելով 123 456-ին տալիս է 579:
Նշում. Replace mode-ը նման է Insert mode-ին, սակայն ցանկացած մուտքագրված տառ ջնջում է եղած տառերից մեկը:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 6.4: Տեքստի պատճենում և տեղադրում
** Օգտագործեք y-ը տեքստը պատճենելու և p այն տեղադրելու համար **
1. Գնացեք —>-ով նշված տող և տեղավորեք ցուցանշանը “a)”-ից հետո:
2. Սկսեք Visual mode v-ով և տեղափոխեք ցուցանշանը ընդամենը առաջին-ից առաջ:
3. Մուտքագրեք y նշված տեքստը պատճենելու համար:
4. Տեղափոխեք ցուցանշանը հաջորդ տողի վերջ. j$
5. Սեղմեք p տեքստը տեղադրելու համար: Այնուհետև մուտքագրեք. հաջորդ
6. Օգտագործեք Visual mode-ը մասն է-ն նշելու համար, պատճենեք այն y-ով, տեղափոխվեք հաջորդ տողի վերջ j$ և տեղադրեք տեքստը այնտեղ p-ով:
—> a) սա առաջին մասն է:
b)
Նշում. դուք կարող եք y-ը օգտագործել նաև ուղղով; yw պատճենում է մի բառ:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 6.5: Օպցիայի նշանակում
** Նշանակեք մի օպցիա, որը որոնումը կամ փոխարինումը կկատարի առանց մեծատառ փոքրատառ հաշվի առնելու **
1. Գտեք ‘հաշվի առնել’-ը մուտքագրելով. /հաշվի առնել
Կրկնեք այն մի քանի անգամ սեղմելով n:
2. Նշանակեք ‘ic’ (Ignore case – անտեսել մեծատառ փոքրատառ) օպցիան մուտքագրելով. :set ic
3. Այժմ գտես ‘հաշվի առնել’-ը կրկին n սեղմելով
Նշեմ որ Հաշվի Առնել-ը և ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ-ը այժմ նույնպես կգտնվեն:
4. Նշանակեք ‘hlsearch’ և ‘incsearch’ օպցիաները. :set hls is
5. Այժմ մուտքագրեք փնտրելու հրամանը կրկին և տեսեք թե ինչ կլինի. /հաշվի առնել
6. Մեծատառ փոքրատառի անտեսումը անջատելու համար մուտքագրեք. :set noic
Նշում. Տարանջատման զույգերը անջատելու համար մուտքագրեք. :nohlsearch
Նշում. Եթե դուք ցանկանում եք միայն մեկ որոնման մեջ անտեսել մեծատառ փոքրատառը, օգտագործեք \c արտահայտության մեջ. հաշվի առնել\c
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 6 ամփոփում
1. Մուտքագրեք o ցուցանշանի տողից ներքև նոր տող ստեղծելու և Insert mode տեղափոխվելու համար:
Մուտքագրեք O ցուցանշանի տողից վերև նոր տող ստեղծելու համար:
2. Մուտքագրեք a ցուցանշանից հետո տեքստ ավելացնելու համար:
Մուտքագրեք A տողի վերջից հետո տեքստ ավելացնելու համար:
3. e հրամանը տեղափոխում է ցուցանշանը բառի վերջ:
4. y օպերատորը պատճենում է տեքստը, p-ն տեղադրում է այն:
5. Մեծատառ R-ը մուտք է գործում Replace mode մինչ
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 7.1: Օգնության ստացում
** Օգտագործեք էլեկտրոնային օգնության համակարգից **
Vim-ը ունի մանրամասն էլեկտրոնային օգնության համակարգ: Այն օգտագործելու համար փորձեք ներոհիշյալից մեկը
դրանք երեքն են.
- սեղմեք
- սեղմեք
- մուտքագրեք :help
Կարդացեք օգնության պատուհանի տեքստը, որ հասկանաք թե այն ինչպես է աշխատում:
Մուտքագրեք CTRL-W CTRL-W մի պատուհանից մյուսին անցնելու համար:
Մուտքագրեք :q
Դուք կարող եք գտնել օգնություն ցանկացած թեմայի շուրջ, “:help” հրամանին արգումենտ տալով: Փորձեք սրանք (չմոռանաք սեղմեք
:help w
:help c_CTRL-D
:help insert-index
:help user-manual
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 7.2: Սկզբնական սկրիպտի ստեղծում
** Օգտագործեք Vim-ի առանձնահատկությունները **
Vim-ը ունի ավելի շատ առանձնահատկություններ քան Vi-ն, սակայն դրանցից շատերը անջատված են որպես կանոն: Առանձնահատկություններից ավելի շատ օգտվելու համար դուք պետք է ստեղծեք “vimrc” ֆայլ:
1. Սկսենք փոփոխել “vimrc” ֆայլը: Այն կախված է ձեր համակարգից.
:e ~/.vimrc for Unix
:e $VIM/_vimrc for MS-Windows
2. Այժմ կարդացեք “vimrc” ֆայլի բովանդակության մի օրինակ.
:r $VIMRUNTIME/vimrc_example.vim
3. Պահպանեք այդ ֆայլը.
:w
Հաջորդ անգամ Vim-ը կբեռնվի օգտվելով տարանջատ շարահյուսությամբ: Դուք կարեղ եք ավելացնել բոլոր ցանկալի առանձնահատկությունները այս “vimrc” ֆայլի մեջ: Ավելի շատ ինֆորմացիա գտնելու համար մուտքագրեք :help vimrc-intro
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 7.3: Վերջավորություն
** Հրամանների տողի վերջավորությունը CTRL-D և
1. Համոզվեք, որ Vim-ը compatible mode-ում չէ. :set nocp
2. Նայեք ինչ ֆայլեր կան պանակում. :!ls կամ :!dir
3. Մուտքագրեք հրամանի սկիզբը. :e
4. Սողմեք CTRL-D և Vim-ը ցույց կտա բոլոր “e”-ով սկսվող հրամանները:
5. Սեղմեք
6. Այժմ ավելացրեք մի բաց տարածք (space) և գրեք մի գոյություն ունեցող ֆայլի անուն. :edit FIL
7. Սեղմեք
Նշում. Վերջավորությունը աշխատում է հրամաններից շատերի համար: Ընդամենը սեղմեք CTRL-D և
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դաս 7 ամփոփում
1. Մուտքագրեք :help կամ սեղմեք
2. Մուտքագրեք :help cmd օգնություն cmd հրամանի համար գտնելու համար:
3. Մուտքագրեք CTRL-W CTRL-W այլ պատուհան տեղափոխվելու համար:
4. Մուտքագրեք :q օգնության պատուհանը փակելու համար:
5. Ստեղծեք vimrc սկզբնական սկրիպտը ձեր նախընտրած կարգավորումները պահպանելու համար:
6. Երբ մուտքագրվում է մի : հրաման, սեղմեք CTRL-D հավանական վերջավորությունները տեսնելու համար:
Սեղմեք
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Պատրաստեց՝ Արսեն Բաբախանյանը:
Այլ լրացումներ չկան.
GNU GENERAL PUBLIC LICENSE v3.0 


