Սույն ուղեցույցը կօգնի տեղադրել Slackware 12 օպերացիոն համակարգը DVD կրիչից
Սկսենք: Տեղադրեք Slackware 12 ՕՀ-ի տեղակայման փաթեթի DVD սկավառակը համակարգչի DVD-ROM-ում և օգտագործելով այն բեռնավորեք համակարգիչը:
Սեղմեք Enter

Այս քայլում դուք պետք է ընտրեք keyboard map-ը, որպես կանոն օգտագործվում է US keyboard map-ը: Այն ընտրելու համար մուտքագրեք 1 կամ ընդամենը սեղմեք Enter

Ինչպես գրված է մուտքագրեք root մուտք գործելու համար


Այժմ հերթն է կոշտ սկավառակի վրա SWAP և հիմնական բաժիններ ստեղծելու: Դա անելու համար դուք կարող եք օգտագործել fdisk կամ cfdisk: Մեր օրինակում մենք օգտվում ենք cfdisk-ից և ստեղծում ենք միայն երկու բաժին ինչպես ասվեց SWAP և հիմնական, սակայն պրակտիկայում ցանկալի է ստեղծել նաև այլ բաժիններ: Այդ մասին ես չեմ ուզում այստեղ խոսել քանի որ այս ուղեցույցի նպատակը Slackware 12-ի տեղադրման ընդացքին ծանոթացնելն է

Բաժիններ ստեղծելուց հետս սկսենք բուն տեղակայումը: Սյն սկսելու համար մուտքագրեք setup:
Main Menu-ն շատ պարզ է: Առաջինը HELP-ն է, այն շատ օգտակար կլինի այն մարդկանց համար ովքեր առաջին անգամ են տեղադրում Slackware: Հաջորդը KEYMAP-ն է, եթե դուք չեք ընտրել այն ամենասկզբում, ապա դա կարող եք անել այստեղ

Հաջորդը ADDSWAP-ն: Մեր օրինակում մենք կսկսենք այդ կետից: ADDSWAP-ի միջոցով մենք ընտրում և ակտիվացնում եք SWAP բաժինը, որը մենք արդենք արդեն ստեղծել ենք

Այժմ նախքան SWAP բաժինը ակտիվացնելը ձեզ առաջարկվում է սդուգել այն վնասված սեկտորների առակայության: Եթե դուք համոցված եք, որ ձեր կոշտ սկավառակը վնասված մասեր չունի, ապա հանգիստ սեղմեք No: Սակայն նույնիսկ չնչին կասկածի դեպքում սեղմեք Yes քանի որ վնասված սեկտորները այս դեպքում կարող են համակարգի անկայուն աշխատելու և տվյալների կորցման պատճառ հանդիսանալ


Այստեղ ընդամենը սեղմեք Enter, ընտրելով Select-ը և շարունակեք տեղադրման ընդացքը

Այժմ մեզ առաջարկվում է երեք տարբերակ: Առաջինը՝ Format, կջնջի այդ բաժնում եղած բոլոր տվյալները, հաջորդը Check-ն է, այն կջնջի այդ բաժնի բոլոր տվյալները միայն ի տարբերություն նախորդի ընդացքում կստուգի կոշտ սկավառակը վնասվախ սեկտորների նկատմամբ: Վերջինը՝ No-ն ոչ մի գործողություն չի կատարի կոշտ սկավառակի հետ: Ես կընտրեմ առաջինը, իսկ հաջորդ էջում որպես filesystem կընտրեմ ext3 ( թե ինչ filesystem դուք կընտրեք դա ձեր ճաշակի հարցն է ): Եթե ամեն ինչ անցնի նորմալ վերջում կհայտնվի Done Adding Linux Partitions էջը



Այս և հաջորդ էջում սեղմեք ընդամենը Enter


Այս էջերում ձեզ առաջարկվում է ընտրել տեղադրվող փաթեթները, եթե դուք ծանոթ եք այդ փաթեթներին, ապա կարող եք տեղադրել միայն այն ինչ ձեզ հարկավոր է: Ես այս օրինակում կթողնեմ ամեն ինչ անփոփոխ


Այսքանով մենք ավարտեցինք նախատեղադրային կարգավորումները, այժմ կսկսվի համակարգի բուն տեղադրման ընդացքը, որը կարող է տևել որոշ ժամանակ
Տեղադրումից հետո պետք է կատարել ևս մի քանի կարգավորում:
Առաջինը ինչ հարկավոր է անել դա ընտրել դուք ուզում եք USB Linux boot stick թե ոչ: Ես կընտրեմ Skip տարբերակը

Հաջորդ էջում ձեզ առաջարկվում է տեղադրել LILO-ն և ցանկության դեպդում կատարել կարգավորումներ: Ես կընտրեմ Sample տարբերակը, որի դեպքում ես ստիպված չեմ լինի կարգավորումներ անել այն կկատարվի ավտոմատ

Այս և հաջորդ էջում եթե չեք հասկանում ինչի մասին է խոսքը ոչմի բան մի փոխեք, ընդամենը սեղմեք Enter


Այստեղ ես խորհուրդ կտամ համաձայնվել սեղմելով Yes տարբերակը

Առանց ինչ որ բան փոխելու սեղմեք Enter և անցեք առաջ, եթե տեղյակ չեք թե ինչ է MBR-ը

Այստեղ կատարվում է mouse-ի կարգավորումները, թողեք անփոփոխ


Ցանկության դեպքում կարող եք կատարել ձեր network-ի կարգավորումները: Մեր օրինակում չենք անի դա

Այս էջում դուք կարող եք կարգավորել համակարգի sturtup-ը

Առանց ինչ որ բան փոխելու նշեք No

Այստեղ առաջարկվում է ժամանակի ցուցադրման մեջ օգտագործել UTC: Ես այն կընտրեմ, իսկ հաջորդ էջում կնշեմ Asia/Yerevan


Այս էջում դուք կարող եք ընտրել Window manager-ը դա ճաշակի հարց է: Ես կընտրեմ KDE

Այժմ դուք կարող եք մուտքագրել root օգտագործողի ծածկագիրը և տեղադրումը կավարտվի այդ քայլում, դրանից հետո մուտքագրեք reboot և վայելեք ձեր աշխատանքի արդյունքը

Այլ լրացումներ չկան.
GNU GENERAL PUBLIC LICENSE v3.0
բաժինները սառքելուց սենց խնդիր հայտնվեց․․․․ /dev/hda բաժնի վրա ցույցա տալի 4153MB free space բայց դե սաղ WINDOWS-ի 3 ու նախկին Linux-ի 2 partition-երում մի 100GB ազատ տեղ կա։ Եթե դժվար չի միքիչ մանրամասն բացադրեք cdisk-աշխատելու էտ պահը (շնորհակալություն)
Հարգելի բարեկամներ Ինչ վերաբերվում է SWAP – ին, ապա նշեմ, որ մինչեւ 2GB RAM – ի դեպքում swap – ին տրամադրում ենք 4GB RAM. այսինքն 2xRam.
Եթե էս սաղ անենք հետո կարանք չէ՞ սաղ նաստրոյկեքը X-i տակ փոխենք
իհարկե, եթե պետք ա ինստալլ անելուց հետո կoգնենք !
Հա մեկ էլ սենց պահ կա Slackware, Mandriva SUSE դիստռներին բավական է 0.5GB SWAP թե ավելացնեմ ու եթե մի համակարգչի վրա էս երեքն էլ լինեն միհատ SWAP partition-ն էլ սաղին հերիքա ?
SWAP-ը մի հատ սարքելը կարելի է իհարկե! իսկ չափի համար կոնկրետ բան չեմ կարող ասել, դա կախված է այն բանից թե ինչքան ram կա ռեալ ու ինչ է արվում այդ համակարգչում! բայց հիմնականում ես դնում եմ այնքան ինչքան ram ռեալ կա, բայց դա են դեպքերի համար չէ երբ մարդ ունի 4Gb RAM !