Ինչ է GNU/Linux-ը

Linux-ին անծանոթ մարդիք հաճախ հարցնում են, արդյոք դա ծրագիր չէ, որը աշխատում է Microsoft Windows օպերացիոն համակարգում: Իմանալով, որ Linux-ը օպերացիոն համակարգ է և Windows-ից կարելի է հրաժարվել այն օգտագործելու դեպքում, նրանք տալիս են զարմանալի հարց. “Արդյոք կարող է համակարգիչը աշխատել առանց Microsoft ընկերության ծրագրային ապահովման”:
Այո, GNU/Linux-ը ամբողջական օպերացիոն համակարգ է, որը իրենից ներկայացնում է UNIX ՕՀ-ի ազատ, անվճար տարբերակը:
Ամբողջությամբ բաց սկզբնական կոդով ծրագրերից բաղկացած ՕՀ-ի ստեղծումը հնարավոր դարձավ միայն Լինուս Տորվալդսի և իր գործընկերների ստեղծած միջուկի` Linux-ի, ստեղծումից հետո: Linux-ի պատմությունը, շատերի կարծիքով, սկսվում է 1991 թ-ի օգոստոսի 25-ից  “comp.os.minix”-ում Լինուս Տորվալդսի տեղադրած հաղորդագրությամբ: Այն կարող եք գտնել “Linux International Web”-ի էլեկտրոնային կայքում (www.li.org/linuxhistory.php):

Այլ լրացումներ:

  1. GNU/Linux-ը պաշտպանում է ձեր համակարգիչը
  2. GNU Նախագիծը, Linux-ի ծնունդը
  3. Ինչու է Linux-ը ավելի լավ

Մեկնաբանել

1 Մեկնաբանություններ.

  1. kayqum cucadrvats tvyalner@ shat hamarot en.

Մեկնաբանել

[ Ctrl + Enter ]

Spam Protection by WP-SpamFree