GNU is Not Unix

1984թ-ին Ռիչարդ Ստոլլմանը սկիզբ դրեց GNU պրոեկտին (www.gnu.org), որի անունը իրենից ներկայացնում է “GNU is Not Unix” (ԳՆՈՒՆ ՅՈՒՆԻՔՍ ՉԷ) արտահայտության կրճատումը: Այդ պրոեկտի նպատակն էր Unix ՕՀ-ի նոր ստեղծելը և հետագայում այն ազատ, անվճար տարածելը: Միլիոնից ավելի տողերի  զրոյից գրելու խնդիրը անհնար էր թվում  մեկ կամ երկու  մարդու համար, սակայն աշխատանքները բաժանվեցին մի քանի տասնյակների և նույնիսկ հարյուրների միջև, ինչի արդյունքում հնարավոր եղավ իրականացնել պրոեկտը: Քրտնաջան աշխատանքները անտեղի չկորան, նոր կոդը իրեն ավելի լավ էր դրսևորում, քան օրիգինալ Unix-ինը: Որակի վրա դրական ազդեցություն թողեց նաև այն, որ նորաստեղծ կոդը հասանելի էր բոլորին, վատ գրված մասերը վերանայվում էին կամ փոխարինվում շատ արագ:
Unix-ին ծանոթների ուշադրությունը կգրավի 3400-ից ավելի ծրագրային պրոեկտները GNU-ի սահմաններում, որտեղ նրանք կարող են գտնել իրենց կողմից սիրված ծրագրերը, հրամանները` անվճար, բաց սկզբնական կոդով (http://directory.fsf.org/GNU): Այնտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող հրամանները, ծրագրերը, ինչպես նաև այլ հետաքրքիր պրոյեկտներ:
Բաց սկզբնական կոդով ծրագրային ապահովման տարածման համար GNU-ի սահմաններում ստեղծվեց “GNU Public License”-ն: Չնայած, որ գոյություն ունեն շատ ծրագրային ապահոցման լիցենզիաներ, որոնք բնութագրում են այլ մոտեցումներ ազատ ծրագրային ապահովման պաշտպանության համար, GPL լիցենզիան առավել հայտնին է և օգտագործվում է Linux միջուկի համար: GNU ծրագրային ապահովման հետ կապված չեն ոչ մի երաշխիք, սխալ աշխատանքի դեպքում հեղինակը պարտավոր չէ լուծել ի հայտ եկած պրոբլեմները:
Հազարավոր ծրագրերի ստեղծումից անկախ, GNU պրոեկտին չհաջողվեց ստեղծել մեկ կրիտիկական կարևոր էլեմենտ` միջուկը: Միջուկի ստեղծման փորձը “GNU Hurd” պրոեկտի սահմաններում (http://www.gnu.org/software/hurd) անարդյունավետ եղավ:

Այլ լրացումներ չկան.

Մեկնաբանել

0 Մեկնաբանություններ.

Մեկնաբանել

[ Ctrl + Enter ]

Spam Protection by WP-SpamFree