Կրիտիկական էլեմենտի ստեղծումը

1991թ-ին Հելսինկի համալսարանի ուսանող Լինուս Տորվալդսը սկսեց Unix ՕՀ-ի միջուկի նմանակի ստեղծման աշխատանքները: Ինչպես արդեն ասվեց, Լինուսը Linux-ի առաջին բաց տարբերակի մասին հայտարարեց “comp.os.minix”-ում 1991թ օգոստոսի 25-ին (լրացուցիչ տեղեկություն կարող եք գտնել “Linux International”-ի էլեկտրոնային կայքում` www.li.org/linuxhistory.php):
Չնայած Տորվալդսի այն պնդումը, որ Linux-ը ստեղծվել է 386 պրոցեսորների վրա հիմնված համակարգիչների համար և այլ պլատֆորմաներ տեղափոխելը պլանավորված չէ, մյուս մշակողները պարտադիր էին համարում տեղափոխելիության հարցի լուծումը դեռ առաջին տարբերակների ստեղծման ժամանակ: Հոկտեմբերի 5-ին լույս տեսավ 0.02 արբերակը, որում “assembler”-ով գրված կոդի մեծ մասը գրվել էր “C”-ով, ինչը ապահովեց Linux-ի տեղափոխելիությունը:
Linux միջուկը վերջին և ամենակարևոր մասն էր, Unix-ին նման ՕՀ-ի ստեղծման գործում, այդ իսկ պատճառով շատ դիստրիբուտիվներ սկսեցին օգտվել Linux անվանումից, հրաժարվելով GNU-ից: Սակայն մի շարք դիստրիբուտիվներ (օր. Debian) նախընտրում են օգտագործել GNU/Linux անվանումը:
Այսօր GNU/Linux-ը կարելի է բնութագրել, ինչպես Unix-ին նման ՕՀ բաց սկզբնական կոդով, որը փորձում է համապատասխանել SVID, POSIX և BSD ստանդարտների համապատասխանեցման ուղին, ինչպես նաև այն ստանդարտներին, որոնք սահմանվել են Unix-ի նոր տերերի – “Open Group”-ի (www.unix-systems.org) կողմից: Linux-ի մշակման աշխատանքները այսօր “ղեկավարվում” են անշահախնդիր “Open Souse Development Labs” (www.osdl.org) ընկերության կողմից, որտեղ և աշխատում է Լինուս Տորվալդսը: Այդ ընկերության հովանավորների ցուցակը գլխավորում են այնպիսի մեծ ընկերություններ, ինչպիսիք են IBM, RedHat, SUSE (Novell), VA Software, HP, Dell, Computer Associates, Intel, Cisco Systems և այլոք:

Այլ լրացումներ չկան.

Leave a Comment


NOTE - You can use these HTML tags and attributes:
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Spam Protection by WP-SpamFree