Ֆայլերի և պանակների ստեղծումը

Linux օպերացիոն համակարգում օգտագործողները առավել հաճախ աշխատում են իրենց հիմնական պանակում գտնվող ֆայլերի հետ:
Ֆայլերի և պանակների ստեղծման ու օգտագործման հրամանները հետևյալն են.

cd – փոխել պանակը
pwd – ցուցադրել պանակի անունը
mkdir – ստեղծել պանակ
chmod – փոխել ֆայլին կամ պանակին մուտքի իրավունքները
ls – ցուցադրել պանակի պարունակությունը

Ներքևում բերված հրամանները բնութագրում են պանակների ստեղծումը հիմնական պանակում և նրանց միջև տեղաշարժը, համապատասխան մուտքի իրավունքների տեղադրմամբ:
1. Տեղափոխվենք մեր հիմնական պանակ: Դրա համար բավական է մուտքագրել cd հրամանը:
2. Մուտքագրենք pwd, որպեսզի համոցվենք, որ մենք այժմ հիմնական պանակում ենք`

$ pwd
/home/gnu

3. Ստեղծենք հիմնական պանակում նոր պանակ, որի անունը կլինի test: Դրա համար մուտքագրենք հետևյալ հրամանը`

$ mkdir test

4. Ստուգենք ստեղծված պանակի մուտքի իրավունքը

$ ls -ld test
drwxr-xr-x 2 mab gnu 1024 Jan 25 16:36 test

Հրամանի պատասխանը ցուցադրում է, որ դա պանակ է (d), որը ունի ( rwxr-xr-x ) մուտքի իրավունքը, դրանից հետո ցուցադրվում է տիրոջ անունը (mab), տիրոջ խմբի անունը (gnu) և պանակի վերջին փոփոխման ժամանակը ( 25 հունվար 16:36 ):
Մուտքագրենք հաջորդ հրամանը`

$ chmod 700 test

արդյունքում մուտքի իրավունքը կփոխվի, թույլատրելով տիրոջը մուտք և այլ օգտագործողներին ոչմի իրավունք ( rwx— — ):
5. Մուտք գործենք նոր պանակ`

$ cd test

Ֆայլերի տեղափոխումը, պատճենումը և հեռացումը:
Ֆայլերի տեղափոխման, պատճենման և հեռացման հրամաններից օգտվելը շատ հետշ է`

mv – ֆայլի տեղափոխում
cp – ֆայլի պատճենում
rm – ֆայլի հեռացում

Ահա այդ հրամանների կիրառման մի քանի օրինակ`

$ mv abc def
$ mv abc ~
$ cp abc def
$ cp abc ~
$ rm abc
$ rm ~

Առաջին mv հրամանը տեղափոխում է abc ֆայլը def ֆայլի նույն պանակի մեջ (այսինքն պարզապես փոխում է անունը): Երկրորդ mv հրամանը տեղափոխում է abc ֆայլը հիմնական պանակ (~): Առաջին cp հրամանը պատճենում է abc ֆայլը def-ի, իսկ երկրորդ cp-ն պատճենում է abc ֆայլը հիմնական պանակ (~): Առաջին rm հրամանը հեռացնում է abc ֆայլը, իսկ երկրորդ rm հրամանը հեռացնում է պանակում գտնվող բոլոր ֆայլերը (բացի նրանցից, որոնց անունները սկսվում են կետով):

Այլ լրացումներ:

  1. Տեքստային ռեժիմի հրավերները
  2. Մականունների օգտագործում (aliases)

Leave a Comment


NOTE - You can use these HTML tags and attributes:
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Spam Protection by WP-SpamFree