Հրամանի մուտքագրումից հետո ամբողջ հրամանի տողը պահպանվում է ինտերպրետատորի պատմության մեջ: Տողերի ցանկը պահպանվում է պատության ֆայլի մեջ, որից կարելի է վերցնել ցանկացած հրաման:
Պատմությունը նայելու համար կարող եք օգտվել history հրամանից: Հրամանը կարելի է օգտագործել առանց պարամետր կամ պարամետրի փոխարեն մուտքագրել վերջին հրամանների քանակը, որոնք անհրաժեշտ է տեսնել: Օրինակ`
382 date
383 password gnu
384 man more
385 history 4
Բոլոր հրամաններից առաջ ցուցադրվում է համարը: Գոյություն ունի մի քանի տարբերակ ցանկից հրամանի օգտագործման համար:
1. !n – հրամանը աշխատեցվում է համարով: Փոխարինեք n-ը ձեզ հետաքրքրող հրամանի համարով: Օրինակ անհրաժեշտ է կրկին օգտագործել date հրամանը, որը ունի 382 համարը ցուցադրված ցանկում.
date
Thu May 13 21:30:06 PDT 2004
2. !! – նախորդ հրամանի օգտագործում:
Բացի դրանցից, պատմության հետ կարելի է աշխատել fc հրամանի միջոցով: Մուտքագրեք fc հրամանը և ցանկում ձեզ հարկավոր հրամանի համարը: Կբացվի տեքստային ռեդակտոր համապատասխան տողով: Կատարեք անհրաժեշտ փոփոխությունները, ռեդակտորի փակումից հետո հրամանը կաշխատեցվի: Բացի դրանից, կարելի է մուտքագրել տողերի համարների միջակայք (օր. fc 100 105): Բոլոր հրամանները կհայտնվեն տեքստային ռեդակտորում և որի փակումից հետո հրամանները կկատարվեն մեկը մյուսի հետևից:
Հրամանների պատմությունը պահվում է .bash_history ֆայլում, հիմնական պանակի մեջ: Հիմնականում պատմության մեջ պահվում է 1000 հրամաններից բաղկացած ցանկ:
Այլ լրացումներ:
GNU GENERAL PUBLIC LICENSE v3.0
0 Մեկնաբանություններ.