Մականունների օգտագործում (aliases)

Մականունների օգտագործումը օգնում, հեշտացնում է մեր աշխատանքը: Մականունները թույլ են տալիս կապակցել տառերից բազկացած արտահայտության հետ մի ամբողջ հրամանների տող: Մականունների ավելացնելու և նայելու համար օգտագործվում է alias հրամանը:

alias p=’pwd; ls -CF’
alias rm=’rm -i’

Առաջին օրինակում p տառի հետ կապակցվում է pwd հրամանը, հետագա ls -CF հրամանով պանակի պարունակությունը տեսնելու համար: Երկրորդ մականունը աշխատեցնում է rm հրամանը -i պարամետրով rm-ի ցանկացած մուտքագրման դեպքում: Արդեն իսկ ստեղծած մականունների ցանկը տեսնելու համար կարելի է մուտքագրել alias հրամանը: Մականունը հեռացնելու համար կարող եք օգտվել unalias հրամանից:

Այլ լրացումներ:

  1. Ֆայլերի և պանակների ստեղծումը
  2. Տեքստային ռեժիմի հրավերները

Մեկնաբանել

0 Մեկնաբանություններ.

Մեկնաբանել

[ Ctrl + Enter ]

Spam Protection by WP-SpamFree