Շատ կարևոր է ճիշտ ավարտել ՕՀ-ի աշխատամքը կամ պարզապես ճիշտ անջատել համակարգիչը: Մի մոռացեք, որ չի կարելի պարզապես անջատել համակարգչի սնուցումը կամ սեղմել “Reset” կոճակը: Սխալ անջատմումը կարող է պատճառ դառնալ տվյալների կորստի կամ, վատագույն դեպքում, փլուզել ամբողջ ֆայլային համակարգը: Դա վերաբերվում է ոչ միայն “Linux”-ին, այլ բոլոր բազմաստիճան խնդիրներ լուծող ՕՀ-ներին:
Համակարգի աշխատանքի ավարտի ժամանակ (կանգնեցման կամ վերաբեռնավորման) կատարվում է ֆայլային համակարգի անջատում, այդ թվում և արմատական (հիմնական) ֆայլային համակարգի: Ֆայլային համակարգի անջատման ժամանակ կատարվում է սինխրոնացում մուտքի-ելքի բուֆերների և կոշտ սկավառակի միջև, այդ իսկ պատճառով, եթե սեղմել “Reset” կոճակը, ապա մեծ է հավանականությունը նրա, որ ծրագրերը չեն հասցնի զապիս անել տվյալները սկավառակի վրա: Առաջ (դեռ UNIX-ի ժամանակներում – մինչև Linux-ի ստեղծումը) համակարգի ադմինները աշխատանքի ավարտից առաջ օգտագործում էին “sync” հրամանը, որը և կատարում էր այդ սինխրոնացումը:
Հատուկ ՕՀ-ի աշխատանքի կորրեկտ ավարտի համար բոլոր դիստրիբուտիվներում օգտագործվում է “shutdown” հրամանը: Այդ ծրագիրը կարելի է կանչել հետևյալ պարամետրերով. կանգնեցան տեսակը, ժամանակը և հաղորդությունը: Տեսակը նշանակում է կամ ամբողջական անջատում, կամ համակարգի վերաբեռնում, իսկ ժամանակը – երբ “shutdown”-ը պետք է կանգնեցնի համակարգի աշխատանքը: Հաղորդագրությունը կցուցադրվի բոլոր տերմինալներում, որպեսզի օգտագործողները կարողանան գեղեցիկ ավարտեն աշխատանքը: Օրինակ, անջատել համակարգը 19:00-ին կարելի է կատարել հետևյալ հրամանով.
Այդ դեպքում աշխատանքի ավարտից մի քանի րոպե առաջ բոլոր տերմինալներում կցուցադրվի զգուշանող հաղորդագրություն. “The end of a working day”: Համակարգի աշխատանքի անհապաղ կանգնեցման համար օգտագործեք.
“-h” պարամետրը ցույց է տալիս այն, որ պետք է կատարվի համակարգի ամբողջական կանգնեցում, իսկ “now” – դա ժամանակն է, որի ընդացքում անհրաժեշտ է կատարել: Վերաբեռնավորման համար “-h”-ի փոխարեն օգտագործվում է “-r” պարամետրը: Ժամանակը տրվում է կամ ԺԺ:ՐՐ, կամ +N ֆորմատով, որտեղ N-ը րոպեների քանակն է, որը կհաշվվի տվյալ պահից: “now”-ն նույն այն է, ինչ “+0″-ն:
Աշխատանքի ավարտի համար օգտագործվում է նաև “halt” և “reboot” հրամանը, համակարգի կանգնեցման և վերաբեռնավորման համար համապատասխանաբար: “halt” հրամանը իրենից ներկայացնում է ընդամենը “shutdown -h now” հրամանին հղում, իսկ “reboot”-ը “shutdown -r now”-ին:
Համակարգի բեռնաթափման ժամանակ ավարտվում են բոլոր պրոցեսները, կատարվում է սկավառակների սինխրոնավում (sync) և ֆայլային համակարգի անջատում: Մի անջատեք համակարգչի սնուցումը, մինչև չտեսնq հետևյալ հաղորդագրությունը (եթե իհարկե սնուցումը չի անջատվում ավտոմատ). “The system is halted”:
“Ctrl+Alt+Del” սեղղման դեպքում սովորաբար կատարվում է “shutdown -r now” հրամանը: Սակայն ընդհանուր դեպքում համակարգի վարքը երեք կոճակների սեղղման համար հնարավոր է կարգավորել/փոխել /etc/inittab ֆայլի մեջ:
Այլ լրացումներ չկան.
GNU GENERAL PUBLIC LICENSE v3.0
0 Մեկնաբանություններ.